Կոչ ենք անում ձայն տալ Հանրապետական կուսակցությանը, որը գալիս է ընտրությունների ամենաառանցքային կարգախոսով՝ անվտանգություն եւ առաջընթաց։ Այս մասին այսօր՝ մարտի 8–ին, Արմավիրում ընտրողների հետ հանդիպմանն ասաց իշխող կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Այս օրերին ասում են՝ ամեն ընտրության մի կարգախոս եք ասում, ի՞նչ է փոխվում դրանից։ Բերեմ մի օրինակ մեր կարկառուն կարգախոսներից՝ «Հավատանք, որ փոխենք», ի՞նչ է փոխվել այս 5 տարիների ընթացքում։ Մենք կարողացել ենք ունենալ Սահմանադրություն, որն ամենաբաց ու ամենազատ հասարակություն ձեւավորող Սահմանադրությունն է։ Ստեղծել ենք համակարգ, որի մասին մեր բոլոր ընդդիմադիրները երազում էին, սակայն հույս չունեին, որ իրականություն կդառնա։ Հենց Հանրապետական կուսակցությունն է առաջ բերել այս նախագիծը եւ ձեր քվեով դարձրել իրականություն, օրենք, որն այսօրվա ընտրությունների կարեւորությունն է թելադրում։ Մենք եկել ենք ընտրության մի թիմով, որը չունի մրցակից այս երկրում, մենք ունենք թիմ, որտեղ մեծ հաջողություններ են գրանցել։ Ո՞վ կարող է մրցակցել մեր թիմի հետ, այն ո՞ւժը, որը չունի 2 հազար անձ ընտրական տեղամասերում որպես վստահված անձ գրանցելու համար»,– ասաց Վիգեն Սարգսյանը։

ՀՀԿ–ի հանրահավաքը շարունակվում է։