Ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրի հարեւանությամբ՝ վագոն-տնակի մոտ, զինամթերք է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ՝ պայթուցիչով, եւ ինքնաձիգի տարբեր մմ տրամաչափի 45 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: