Ռուսաստանյան հայտնի Россия-24 հեռուստաալիքը հատուկ թողարկում է պատրաստել Հայաստանի մասին: Армения - со вкусом к истории վերնագրով ռեպորտաժը վարում է ճանաչված լրագրող Անտոն Բորիսովը: Նա իր ուղևորությունը սկսում է հենց օդանավակայանից հայտնելով, որ Հայաստանը բաց է ՌԴ քաղաքացիների համար, քանի որ նրանք արդեն կարող են Հայաստան այցելել Ռուսաստանի ներքին անձնագրերով: Բովանդակալից հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի պատմական անցյալին, տեսարժան վայրերին, արհեստագործությանն ու արվեստին:
Ուշադրություն է դարձվել նաև կրթության և տնտեսության զարգացման ժամանակակից ուղղություններին: IT ոլորտին նվիրված հատվածում Россия-24 հեռուստաալիքի լրագրողն անդրադարձել է նաև BetConstruct ընկերությանը՝ թե ինչպես իր գործունեությունը սկսելով փոքրիկ գրասենյակից այն կարճ ժամանակահատվածում վերածվել է համաշխարհային առաջատար ընկերության:
Կառուցվել է նոր 5-հարկանի շենք՝ 14.000 ք.մ. մակերեսով, որտեղ տեղակայված են BetConstruct, Vivaro և FastCredit ընկերությունները՝ մոտ 1500 աշխատակիցներով: Նոր շենքը տպավորում է իր ընդարձակությամբ ու հարմարավետությամբ: Արդիական այս շինությունում հաշվի են առնվել IT ոլորտում աշխարհի լավագույն գրասենյակների փորձը՝ ստեղծելով աշխատանքային, հանգստի և հանդիպումների առանձին գոտիներ:
Այժմ BetConstruct-ն իր ծրագրերն է մատակարարում աշխարհի 60 երկրների մոտ 200 կազմակերպություններին: Այն խաղային ոլորտում ամենատիտղոսակիր ընկերություններից մեկն է աշխարհում՝ ավելի քան 20 անգամ տարբեր անվանակարգերում ճանաչվել է լավագույնը, արտերկրում գործում է արդեն 14 միջազգային գրասենյակներ:
Россия-24 հեռուստաալիքի անդրադարձը BetConstruct-ին և նոր շինությանը ևս մեկ անգամ փաստում է, որ ընկերության ղեկավարները ընտրել են զարգացման ճիշտ ուղղություն և միշտ ձգտում են պահպանել առաջատարի դիրքերը թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային ասպարեզում: