Քանի-որ քարոզարշավը մոտենում է ավարտին, ըստ էության վաղն արդեն լռության օրն է փորձեմ ամփոփել։

Քաղաքական բոլոր ուժերն արեցին հնարավոր ամեն ինչ լավագույնս ներկայանալու ըտրողներին։

Փորձեցին,,, Ում մոտ որքանով ստացվեց ցույց կտա ժամանակը։

Ինչևէ, ռեյտինգային ընտրակարգն արեց հնարավորինս, որպեսզի քաղաքական համակարգից զզված մեր քաղաքացին, եթե անգամ չունի ընտրած քաղաքական ուժ գոնե կողմնորոշվի ըստ իր տարածքի իր ֆավորիտ թեկնածուի, բայց չմոռանանք ՀՀ-ն թևակոխել է նոր կառավարման համակարգի փուլ, պառլամենտական պետություն՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգով։

Փորձեք ընտրել Ձեր քաղաքական ուժին, իսկ եթե հիասթափված եք գոնե անձի, որի խորհուրդն արդեն տվել եմ։

Գրել է քաղաքագետ Էդգար Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում։