Գիտնականներն ապացուցել են զուգահեռ աշխարհների գոյությունը: Նրանք կարծում են, որ զուգահեռ աշխարհների թիվը հավասար է ցանկացած իրադրությունից հնարավոր ելքի թվին, իսկ մարդկությունն ապրում է բազմաթիվ զուգահեռ իրականություններից մեկում, հաղորդում է Oane-ը:

Զուգահեռ աշխարհների գոյությունն առաջինը փորձեց ապացուցել մաթեմատիկոս Հյու Էվերեթը` անցյալ դարի կեսերին: Գիտնականը վստահ է, որ զուգահեռ աշխարհների թիվը համապատասխանում է, օրինակ, վթարների հնարավոր հետեւանքների թվին: Ըստ նրա` երբ մարդը ճանապարհի մեջտեղում հենց ավտոմեքենայի առջեւ է հայտնվում, հետեւանքները բազմաթիվ կարող են լինել: Դրանցից յուրաքնչյուրին առանձին աշխարհ է համապատասխանում:

Օրերս Օքսֆորդի համալսարանի մասնագետները մաթեմատիկական հաշվարկների ընթացքում համոզվել են, որ զուգահեռ աշխարհների վերոնշյալ մոդելը ճիշտ է` չնայած որ նախկինում հերքվում էր: