«Առավոտ» թերթը գրում է. «Ապրիլը դարձել է ջրբաժան Արցախի ռուսամետ տրամադրությունների եւ այդ վերաբերմունքի վերագնահատման արանքում: Եթե մինչեւ 2016 թ. ապրիլ գրեթե ողջ բնակչությունը համոզված էր, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է եւ թույլ չի տա, որ մեզ վիրավորեն, ապա այսօր գրեթե բոլորը համոզված են մի բանում՝ չի կարելի վստահել Ռուսաստանին. ՌԴ-ն հակամարտությունում իր շահերն է հետապնդում:

Եվ ամենահետաքրքիրն այն է, որ մենք արդեն չենք էլ զարմանում, որ երբեմնի մեր ժողովրդի բարեկամ քաղաքական-հասարակական գործիչները, լրագրողները փոխում են իրենց վերաբերմունքը՝ ելնելով իրենց կամ իրենց երկրի շահերից: Այդ իսկ պատճառով ինձ եւ շատ ուրիշների համար Սոլովյովի հիմնավորումները անակնկալ չէին:

Ինձ եւ իմ ժողովրդին չի հետաքրքրում՝ կդավաճանի՞ Պուտինն Ալիեւին, թե՞ ոչ, ինձ հուզում է միայն մի բան՝ ինչպես ամրապնդել մեր ժողովրդի ոգին եւ ուժը, որպեսզի նրանք հեգնանքով արհամարհեն քաղաքական գործիչների նման տատանումները»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց ղարաբաղցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում