«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ օղակը սեղմվում է: Հայաստանյան վերջին բերքաղաքական բոլոր պրոցեսների հիմքում մի խնդիր է. Կարեն Կարապետյանին զրկել 2018-ից հետո իշխանությունը ստանձնելու թեկուզ չնչին հնարավորությունից: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք կառավարությունը, ԱԺ նախագահությունը, ինչպես նաև կառավարությանն առընթեր մարմինները Կարեն Կարապետյանի քաղաքական վերահսկողության տակ ընկնելու հեռանկարից հնարավորինս ապահովագրված լինեն:

Այս հանգամանքով են պայմանավորված ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շուրջ գործընթացները, Կարեն Կարապետյանի և ՀՅԴ-ի միջև լարվածության հրահրումը, «Ծառուկյան» դաշինքի շուրջ ծավալվող իրադարձությունները, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ակտիվությունները:

Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, փորձեց օգտվել Կարեն Կարապետյանի դեմ Սերժ Սարգսյանի տրամադրություններից և ըստ էության իր ծառայություններն առաջարկեց: Մասնավորապես, հետևյալ ձևակերպմամբ՝ միասին պայքարենք մայր գետերն աղտոտող տեխնոլոգիական գործարանների խառնուրդային ջրերի դեմ: Բայց քանի որ Աբրահամյանի հեռահար նպատակներն այլ էին, այդ առաջարկությունը Սերժ Սարգսյանը մերժեց:
Ենթադրվում է, որ Կարեն Կարապետյանին հիմնական հարվածը կասցնի ՀՀԿ-ՀՅԴ առաջիկա օրերին սպասվող կոալիցիոն համաձայնագրի տեսքով, որով Դաշնակցությունն իշխանության իրական և ավելի ընդգրկուն փաթեթ կստանա:

2018-ից հետո ով ով, բայց Կարեն Կարապետյանը Հայաստանի ղեկավարը չի լինի»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում