Երեւանում այսօր՝ մայիսի 26-ին, ձիարշավարանի հարեւանությամբ գտնվող Կարմիր բլուր սարից քաղաքացի է գլորվել:

Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Կարմիր բլուրից քաղաքացին ընկել է:

shamshyan.com-ի փոխանցմամբ, բժիշկները փրկարարներն ու ոստիկանները պատգարակով վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։