Հայաստանի կառավարությունը հրապարակել է 2017-2022 թվականների ծրագիրը: Ծրագրի՝ տրանսպորտին վերաբերող կետերից մեկում նշված է. «մինչև 2018 թվականի ավարտը բարձրացնել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական հագեցվածությունը` վարորդների աշխատաժամանակի վերահսկման նպատակով թվային տախոգրաֆի և վերահսկողության այլ էլեկտրոնային համակարգերի ներդրման միջոցով»:
Տախոգրաֆը վերահսկող սարքավորում է, որը տեղադրվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում և բեռնատարներում: Այն նախատեսված է արագության, աշխատանքի ռեժիմի, վարորդների հանգստի գրանցման համար: Համակարգը ներդրված է աշխարհի շատ երկրներում:
Ռուսաստանում, օրինակ, տախոգրաֆներն աշխատում են ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգի հետ միասին: ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն ընդունիչը և GPRS մոդեմը թույլ են տալիս հետևել տրանսպորտային միջոցի ընթացքին:
Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մայիսի 23-ին ընդունել էր «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության պատվիրակությանը: Պատվիրակության ներկայացուցիչները հայտնել էին, որ Հայաստանի համար նախատեսված «ԳԼՈՆԱՍՍ»-ի կայանն արդեն պահեստում է, և սպասում են համաձայնագրի վավերացմանը:
Ըստ ամենայնի, հայկական տրանսպորտային միջոցներում տեղադրվելու են ռուսական արտադրության տախոգրաֆներ: Համաձայն տախոգրաֆային ծառայություններ առաջարկող ռուսական ընկերությունների կայքերի՝ տախոգրաֆի և դրա տեղադրման գինը, կախված մոդելից, դրամի վերածած արժե 315-330 հազար դրամ: Տախոգրաֆի համար նախատեսված տուփը, վարորդի անձնական քարտը, ձեռնարկության քարտը միասին արժեն մոտ 55 հազար դրամ: ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգին միանալու ծախսերը (սարքավորումներ և սպասարկում) կարժենան մոտ 190 հազար դրամ: Այսինքն ընդհանուր ծախսերը կկազմեն մոտ 560-580 հազար դրամ:
Քանի որ տախոգրաֆը տեղադրվելու է հանրային տրանսպորտում, ծախսերը, ամենայն հավանականությամբ, պետք է կատարվեն պետական միջոցներից: Միայն Երևանում, ըստ քաղաքապետարանի կայքի, շահագործվում է 430-440 ավտոբուս, 1440 միկրոավտոբուս և մոտ 100 տրոլեյբուս:
Այս թեմայով
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին (ֆոտո)
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյան»
Հունաստանը հայտարարել է, որ Ուկրաինային չի փոխանցի Patriot և C-300 համակարգերը
Theia նախամոլորակը կարող էր բախվել Երկրին Յուպիտերի ազդեցության պատճառով. Science
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»
Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Այսօր հայ սահմանապահի օրն է
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում․ «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի սեղանից բացակայում է խաղաղության սիմվոլը՝ եռագույնի կապույտը
Ապրիլի 26-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Զախարովան կոչ է արել Բաքվին և Երևանին մշակութային ժառանգության ոչնչացման հարցը դարձնել երկկողմ բանակցությունների թեմա
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մբապեի անձնական ռեկորդը մեկ մրցաշրջանում գոլերի քանակով
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասի...
Կոնգրեսական. ԱՄՆ-ն թաքցնում է ՉԹՕ-ների մասին տեղեկությունները
Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Անկարայում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նա...
Իրանի արտգործնախարար. Նեթանյահուն դուրս է եկել վերահսկողությունից, նրան պետք է զսպել
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյ...
1
Նիկոլ Փաշինյանի սեղանից բացակայում է խաղաղության սիմվոլը՝ եռագույնի կապույտը
2
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադա...
3
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
4
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից...
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան