ՈւԵՖԱ-ն 10 միլիոն եվրոյով տուգանել է Լոնդոնի «Չելսիին» ոչ ամբողջական ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու հետեւանքով ակումբային արտոնագրման եւ ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար, հաղորդում է The Athletic-ը։

Խախտումները տեղի են ունեցել 2012-2019 թվականներին, երբ անգլիական ակումբի սեփականատերը ռուսաստանցի Ռոման Աբրամովիչն էր։


«Չելսիի» նոր սեփականատեր, ամերիկացի Թոդ Բոուլին բոլոր խախտումների մասին հայտնել է ՈւԵՖԱ-ին։

Նախորդ օրը Թուրինի «Յուվենտուսը» ֆինանսական խախտումների համար տուգանվել էր 20 միլիոն եվրոյով (10 միլիոն եվրոն պայմանական) եւ մեկ տարով հեռացվել եվրագավաթային մրցաշարերից։ «Յուվենտուսը» պետք է մասնակցեր Կոնֆերենցիաների լիգային։