Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը պետք է հասցնել տարեկան մինչեւ 3 մլն-ի: Այս մասին հունիսի 21-ին` ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` ներկայացնելով կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը:

«Անհրաժեշտ է բարեկարգել ոչ միայն ամառային, այլեւ ձմեռային հանգհստավայրերը, այդ թվում` Ծաղկաձորում եւ Ջերմուկում: Իսկ Սեւանի ափին պետք է ստեղծել հանգստի նոր որակ: Վերջապես` պետք է մտահոգվել Հայաստան նոր ուղիղ ավիաչվերթներ բացելու մասին»,- նշեց Կարապետյանը: