«Առավոտը» գրում է.

«Վերջին օրերին երկրապահական շրջանակներից տեղեկություններ են հնչում այն մասին, իբր Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նշանակվելու է ՀՀ պաշտպանության նախարար:

Աղաբեկյանը times.am-ի հետ զրույցում մեկնաբանել է տարածված տեղեկությունը:
«Գիտեք, շատ շրջանակներում շատ բաներ են խոսում: Վստահեցնում եմ, որ ինձ ոչ կարող են տանել, ոչ կարող են բերել: Ես գալիս և մնում եմ:

Երկրապահական շրջանակներում լավ գիտեն, որ ես առնվազն 20 տարվա անելիք ունեմ Արցախում: Ինչ վերաբերում է Հայաստանում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու խոսակցություններին, ապա կասեմ, որ ես ծառայել եմ վեց պաշտպանության նախարարների հետ և բարձրաձայնում եմ, որ նրանցից ամենապրոֆեսիոնալը Սեյրան Օհանյանն է: Վերջինս ճիշտ ռազմավարական պլամավորման արդյունքում այսօր մենք ունենք հայ ժողովրդին արժանի մարտունակ բանակ»:

Մանրամասները՝ թերթի համարում: