Հունիսի 30-ի առավոտյան Հանրապետական ծննդատանը ամուսնու՝ 33-ամյա Հայկ Վարդանյանի կողմից արձակված կրակոցներից վիրավորումներ ստացած 27-ամյա Մելինե Ասատրյանի վիճակը դեռևս գնահատվում է ծանր,- YerevanNews.am-ին այս մասին հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնից։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայկ Վարդանյանը եկել էր հիվանդանոց, կրակել կնոջ վրա, ապա ինքնասպան եղել: Մելինեն տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն բազմաթիվ գնդակային բեկորային վիրավորումներով՝ պարանոցի, ուսահոդի, ծոծրակոսկրի շրջանում: Նույն օրը երիտասարդ կնոջը վիրահատել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք կրելը կամ փոխադրելը) հատկանիշներով: Ըստ նախնական տեղեկությունների, Հայկ Վարդանյանը վերջին շրջանում գտնվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում: Դեպքի վայրում և Հայկի գրպանում հայտնաբերվել է երկու ատրճանակ: