ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի Լիգաների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում «Ինտեր Մայամին» 4:0 հաշվով պարտության է մատնել «Ատլանտա Յունայթեդին»։

Դուբլի հեղինակ է դարձել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, որն աչքի է ընկել 8-րդ եւ 22-րդ րոպեներին։ Երկու գոլ է խփել անգլիացի կիսապաշտպան Ռոբերտ Թեյլորը, որին երկրորդ գոլի դրվագույն արդյունավետ փոխանցումը կատարել է Մեսին։ Նա անցկացրել է 78 րոպե։


«Ինտեր Մայամին» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ ապահովեց 1/16 եզրափակիչի ուղեգիր։ Լիգաների գավաթի առաջին տուրում Մեսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով պարտության էր մատնել մեքսիկական «Կրուս Ասուլին»։