Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամենաշատ ծախս կատարած ակումբը Լոնդոնի «Չելսին» է, հաղորդում է Transfermarkt-ը։

Անգլիական ակումբը տրանսֆերային շուկայում ծախսել է 464 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալը»։

  1. «Չելսի»՝ 464 միլիոն եվրո
  2. «Ալ Հիլյալ»՝ 353 միլիոն եվրո
  3. ՊՍԺ՝ 350 միլիոն եվրո
  4. «Տոտենհեմ»՝ 249 միլիոն եվրո
  5. «Մանչեսթեր Սիթի»՝ 241 միլիոն եվրո
  6. «Արսենալ»՝ 235 միլիոն եվրո
  7. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 207 միլիոն եվրո
  8. «Ալ Ահլի»՝ 194 միլիոն եվրո
  9. «Լիվերպուլ»՝ 172 միլիոն եվրո
  10. «Ալ Նասր»՝ 165 միլիոն եվրո