Միլանի «Ինտերը» պատմության մեջ առաջին անգամ 5 անընդմեջ հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը «Միլանին» նախորդ 5 խաղում հաղթել է 12:1 ընդհանուր հաշվով։


2023 թվականին «Ինտերը» Իտալիայի առաջնությունում «Միլանին» հաղթել է 1:0 եւ 5:1, Իտալիայի Սուպերգավաթի խաղում՝ 3:0, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում՝ 2:0 եւ 1:0 հաշվով։

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Միլանին» 5:1 հաշվով հաղթելու շնորհիվ «Ինտերը» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ինտերի» կազմում 2 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ էր դարձել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։