Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» 0:1 հաշվով պարտվեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» եւ A խմբում գրավեց վերջին տեղը՝ դուրս մնալով եվրագավաթներից։

A խմբից 1/8 եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց դանիական «Կոպենհագենը», որը 1:0 հաշվով պարտության մատնեց թուրքական «Գալաթասարային» եւ գրավեց երկրորդ տեղը։

«Գալաթասարայը» երրորդն է եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

B խմբում Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալն» արտագնա խաղում 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» հետ։

Ֆրանսիական «Լանսը» 2:1 հաշվով պարտության մատնեց իսպանական «Սեւիլիային»։

«Արսենալն» ու «ՊՍՎ Էյնդհովենը» նախքան վերջին տուրն էին նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգրեր։

«Լանսը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

C խմբում Մադրիդի «Ռեալը» 3:2 հաշվով հաղթեց գերմանական «Ունիոն Բեռլինին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 6-րդ հաղթանակը տարավ եւ գրավեց առաջին տեղը։ «Ունիոն Բեռլինը» գրավեց վերջին տեղը։

Իտալիայի չեմպիոն «Նապլոին» 2:0 հաշվով առավելության հասավ պորտուգալական «Բրագայի» նկատմամբ։ «Նապոլին» գրավեց երկրորդ տեղը՝ նվաճելով փլեյ-օֆֆի ուղեգիր։ «Բրագան» երրորդ տեղից դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ։

D խմբում իտալական «Ինտերն» ու իսպանական «Ռեալ Սոսիեդադը» Միլանում խաղացին ոչ ոքի 0:0 հաշվով։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 65-րդ րոպեին։

Երկու թիմերն էլ վաստակեցին 12 միավոր։ «Ռեալ Սոսիեդադը» գրավեց առաջին, «Ինտերը»՝ երկրորդ տեղը։

Ավստրիական «Զալցբուրգը» տանը 1:3 հաշվով պարտվեց պորտուգալական «Բենֆիկային», որը գրավեց երրորդ տեղը եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

А խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բավարիա»` 0:1 (տեսանյութ)

Քինգսլի Քոման, 71

«Կոպենհագեն» - «Գալաթասարայ»` 1:0

Լուկաս Լերագեր, 58

Հեռացում՝ Լուկաս Լերագեր, 90, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 16 միավոր, «Կոպենհագեն»՝ 8, «Գալաթասարայ»՝ 5, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4:

B խումբ

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Արսենալ»`1:1 (տեսանյութ)

Յորբե Վերտեսեն, 50 - Էդի Նկետիա, 42

«Լանս» - «Սեւիլիա»` 2:1 (տեսանյութ)

Պշեմիսլավ Ֆրանկովսկի, 63, 11մ, Անժելո Ֆյուլժինի, 90+6 - Սերխիո Ռամոս, 79, 11մ

Մրցաշարային դրություն․ «Արսենալ»՝ 13 միավոր, «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 9, «Լանս»՝ 8, «Սեւիլիա»՝ 2:

C խումբ

«Ունիոն Բեռլին» - «Ռեալ Մադրիդ»՝ 2:3 (տեսանյութ)

Կեւին Ֆոլանդ, 45+1, Ալեքս Կրալ, 85 - Խոսելու, 61, 72, Դանիել Սեբալյոս, 89

«Նապոլի» - «Բրագա»՝ 2:0 (տեսանյութ)

Սերդար Սաատչի, 9, ինքնագոլ, Վիկտոր Օսիմեն, 33

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 18 միավոր, «Նապոլի»՝ 10, «Բրագա»՝ 4, «Ունիոն Բեռլին»՝ 2:

D խումբ

«Ինտեր» - «Ռեալ Սոսիեդադ»` 0:0

«Զալցբուրգ» - «Բենֆիկա»` 1:3

Լուկա Սուչիչ, 57 - Անխել Դի Մարիա, 32, Ռաֆայել Սիլվա, 45+1, Արթուր Կաբրալ, 90+2

Մրցաշարային դրություն․ «Ռեալ Սոսիեդադ»՝ 12 միավոր, «Ինտեր»՝ 12, «Բենֆիկա»՝ 4, «Զալցբուրգ»՝ 4: