Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Զինեդին Զիդանը իր լավագույն գոլը համարում է Ֆրանսիայի հավաքականում Նորվեգիայի դարպասներին խփածը: Այն տեղի է ունեցել 1998 թվականի փետրվարի 28-ին Մարսելում այս երկու հավաքականների միջև ընկերական խաղի ժամանակ: Խաղը ավարտվել է ոչ ոքի 3:3, իսկ Զիդանի գոլից հետո հաշվը դարձել է 2:1 օգուտ ֆրանսիացիների: Այս մասին հաղորդում է Спорт экспресс-ը: