Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առանձնացավ Չեմպիոնների լիգայի ընթացքում իր խաղով` մրցաշարի շրջանակներում խփելով 17 գոլ: Այսպիսով` 29-ամյա պորտուգալացին իր խփած գոլերի քանակով գերազանցեց «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի ցուցանիշին և դարձավ լիգայի պատմության մեջ ամենաշատ գոլեր խփած երկրորդ ֆուտբոլիստը (67 գոլ): Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Աղբյուրի փոխանցմամբ` Ռոնալդուն և Մեսսին դեռևս զիջում են «Ռեալ»-ի և «Շալկե-04»-ի նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսի ցուցաբերած արդյունքներին` 71 գոլ: