Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Ռումինիայում կայացած մրցաշարում:
Ռումինիայի միջազգային մրցաշարում Ամալյա Շարոյանը հեռացատկի վարժությունում գրավեց երկրորդ հորիզոնականը՝ ցատկելով 6 մետր 15 սմ: Առաջին տեղում ռումինացի մարզիկն է:
Եռացատկորդ Լևոն Աղասյանը 16 մետր 36 սմ արդյունքով գրավեց երկրորդ տեղը, իրենից առաջ թողնելով միայն բուլղարացի մարզիկին, ով գրանցել է 16 մետր 38 սմ արդյունք:
Հավաքականի երկու անդամներն էլ արդեն ունեն Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք, տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: