SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է դեկտեմբերի 10-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Տիգրան Վարդանյանի կողմից վարած Lexus մակնիշի 50 ՏՏ 055 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Ռիմա Գրիգորյանն էր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս իր հոր հետ Հրազդան գնալիս են եղել, երբ հայրն ավտոմեքենան կայանել է, ու աղջիկը ճանապարհն անցնելիս է եղել, որպեսզի հանդիպակաց գոտիով անցնի ու գնումներ կատարի ,Անտառային ձայներ» ընկերությունից ու մինչ աղջիկը կանցներ ճանապարհը, Lexus-ը, ըստ նախնական տեղեկությունների, մեծ արագությամբ վրաերթի է նեթարկում նրան։

Այդ ամենին ականատես է լինում մահացածի հայրը։ Քննիչի որոշմամբ Տ. Վարդանյանը որպես կասկածյալ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 10-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Lexus LX570 մակնիշի 50 ՏՏ 055 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ «Բալի» հյուրանոցառեստորանային համալիրի դիմաց, վրաերթի էր ենթարկել 20-22 տարեկան կին հետիոտնի:

Վրաերթի ենթարկվածը, ով մոտ 10 մետր շպրտվել էր, տեղում մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը և նույն գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Խորեն Բարխոյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմա