Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 19-ին, ժամը 19:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին գտնվում է Հաղթանակ կամրջի վրա եւ փորձում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է):


Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Հովհաննես Խ.-ի (ծնված 1995 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: