ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հունվարի 17-ին՝ ժամը 08:35-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել: ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ, ըստ նախնական տվյալների, կան տուժածներ:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: