Այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 21:10-ի սահմաններում Բագրատունյաց 26 շենքի դիմաց Lexus RX350 մակնիշի 13 ԼX 013 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 62-ամյա Միքայել Սարգսյանը վրաերթի է ենթարկել 81-ամյա Քնարիկ Ասլանյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության:

Պարզվել է, որ նա եղել է սթափ, սակայն ավելի ուշ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նա տեղափոխվել է հիվանդանոց: