ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հովակիմ Պոդոսյանն ազատվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։

Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական էջը։

Հիշեցնենք, որ Հովակիմ Պոդոսյանը նշանակվել էր ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար վարչապետի նոյեմբերի 15-ի որոշմամբ, մինչև սահմանված կարգով վերոհիշյալ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը: