Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, այս մասին հայտնել են ԱԱԾ-ից:

Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է փետրվարի 5-ին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։