Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Խեղճ, շփոթված ժողովուրդ... Չգիտես նույնիսկ, թե ինչի մասին է խոսքը՝ «այո»-ն ինչի համար է, «ոչ»-ն ինչի համար է: Երկու ամիս առաջ` համերգի ժամանակ, Ճարպիկը ժրաջան կոչ է անում, թե՝ եկեք, որ այո ասեք, բայց ինչին՝ այո, ինչին՝ ոչ, չեն էլ բացատրում մարդկանց, ժամանակ չունեն, ջազ են լսում: Բոլոր ժամանակների կառավարիչներ, ձեր բոլոր պետքերի համար օգտագործեցիք էս մարդկանց: Քանի կար, մի փոր հացի ու մի շիշ արաղի փողով էիք առնում: Նրանց ատկատները` կաշառքները, սրանց թաքուն բարձրացրած աշխատավարձերը, պարգևավճարները: Բերանները գցած որոճում են, թե նախկինները... ու դրանով վախեցնում: Նախկին չկա. երեսուն տարի իրավահաջորդում եք իրար, մեկդ մյուսին պրոյեկտում եք: Ու ամեն անգամ էս տանջահար մարդկանց փողոց քշում ու նրանց անունից խոսում: Իշխանությունն ամբողջացնելու պահին սիրում եք ժողովրդին, ժողովուրդ ջան եք ասում, նպատակին հասնելուց հետո, թե՝ անբան եք, ծույլ եք, փնթի: Հիմա էլ, թե` տոմս առեք-եկեք: Այո՛, ծախս արեք-եկեք, քանի որ ոչ մի Սահամանադրություն, որի անունը հիմա Կոստյում է կնքված, չի փոխվելու, որ փոխվելու լիներ, սիրելի հայրենակիցներ, դուք ձեր ապրած տեղում կգնայիք դեսպանատուն ու կքվեարկեիք կամ հնարավորություն կունենայիք լիարժեք մասնակցելու հայրենիքի կառուցմանը: Ահա այսպես... Դարեր շարունակ դրսի թշնամուց ավելի վտանգավոր ներսի թշնամին է: Եվ սակայն... «Ներսից պիտի գա փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած» (Հ. Թ. ):
Հ. Գ. Իսկ ով որ հիմա լեզու է առել ու մեծ-մեծ խոսում, թող հիշի, թե որտեղ էր իր լեզուն մինչ հիմա»: