«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև համակիրների «դուխը չգցելու» համար ՀՀԿ Աջափնյակի տարածքային կառույցի ղեկավար Արման Սահակյանը հայտարարում է, թե կուսակցության գրասենյակը ֆիթնես-մերսման սրահ դարձնելը չի նշանակում Նժդեհի գաղափարներից շեղում, սակայն փաստերը այլ բան են ասում։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս փակվել է նաև նրան պատկանող պահնորդական «Ալֆա-Դելտա» ընկերությունը: Առաջիկայում կներկայացնենք հետաքրքրաշարժ դրվագներ այս ընկերության, նրա շահած տենդերների, հարկային կարգապահության վերաբերյալ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: