Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը անհայտ հիվանդության պատճառով բաց է թողել Հռոմում հոգևորականների հետ նախատեսված պատարագը: Վատիկանը նշել է, որ 83-ամյա Պապը «մի փոքր տկարություն ունի» և «նախընտրել է մնալ Սանտա Մարթայի մոտ»՝ Վատիկանի հյուրանոցում, որտեղ նա բնակվում է:

Վատիկանը ոչինչ չի ասում նրա հիվանդության բնույթի մասին, բայց Հռոմի պապին տեսել էին հազալիս և քիթը մաքրելիս՝ նախօրեին պատարագի ժամանակ։

Երեկ պատարագին նա իր աջակցությունն ու համերաշխությունն էր հայտնել կորոնավիրուսով բոլոր հիվանդներին ու նրանց բուժող բուժաշխատողներին: Ֆրանցիսկոս պապը երեկ եղել է մարդկանց մեջ, օրհնել նրանց՝ առանց դիմակի։

Ինչպես գրում է Metro, Հռոմի Պապի հիվանդացել է Իտալիայում կորոնավիրուսի տարածման շրջանում, որը վարակել է ավելի քան 400 մարդու։ Հռոմում 3 դեպք է գրանցվել, որոնք բոլորն էլ բուժվել են։