Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է Եվրոմիության երկրների իր գործընկերներին, որ Շենգենյան գոտու տարածքը կարող է փլուզվել, եթե ԵՄ երկրները համերաշխություն չցուցաբերեն կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակների իր աղբյուրներին:

«Եվրոպական նախագծի գոյատևումը վտանգված է»,- հայտնել է Մակրոնը՝ ԵՄ գագաթնաժողովի ընթացքում, որն անցել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Ֆրանսիայում, ըստ երկրի առողջապահության նախարարության տվյալների, գրանցվել է կորոնավիրուսի 30 հազար դեպք, մահացել է մոտ 1,7 հազար մարդ: