«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։
76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։
Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ, կորոնավիրուսային հիվանդությունից մահացել էին 78-ամյա եւ 68-ամյա պացիենտներ։ Մահվան դեպքերի թիվը դարձավ 7։