«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փորձելու ենք գալ իշխանության ու ազատվել այս իշխանություններից. Արթուր Վանեցյանը կորցրել է իրականության զգացումը։

Քեզ մալյան նարեկներից, նակալյաններից ու մութաֆյաններից բացի ոչ ոք չի սատարում։ Հա ի դեպ, ովքեր քեզ հովանավորում են, իսկ ես լավ գիտեմ այդ մարդկանց, նրանք ուղղակի սխալ խաղադրույք են կատարել քեզ վրա, քանի որ դու ի սկզբանե դատապարտված ես անհաջողության, վաղ թե ուշ այդ մարդիկ ևս դա կգիտակցեն և կփոխեն խաղի կանոները։ Դու հայոց պատմության մեջ կմնաս որպես ուսադիրները և պետականությունը վաճառած գործիչ»։