Hraparak.am-ի տեղեկություններով ևս մեկ երեխայի մոտ Կավասակիի համախտանիշ է հայտնաբերվել, ինչպես հայտնի է Կավասակիի հիվանդությունը սուր համակարգային վասկուլիտ է, այսինքն, այն արյունատար անոթների պատերի բորբոքում է: Կորոնավիրուսը մինչև 5 տարեկան երեխաների մոտ կարող է նման բարդություն առաջացնել:

Նման մի դեպքի մասին արդեն իսկ գրել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 3-ին: Մեզ հայտնի դարձավ, որ այսօր նոր դեպք է արձանագրվել:

Նյութի աղբյուր՝https://hraparak.am/post/231503bff7cd7d7d1a61e5e82a36539f