«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կտրել է մի շարք քաղաքական գործիչների հացը:

Երբ Քոչարյանը կալանավորված էր, որոշ գործիչներ ամսական աշխատավարձ էին ստանում այս կամ այն հեռուստաընկերության եթերում կամ մամուլի ասուլիսում Քոչարյանին գովաբանելու և ընդհակառակը՝ գործող իշխանությանը քննադատելու համար: Քոչարյանի ազատությունից հետո նրա կողմից ֆինանսավորվող այդ ծրագիրը դադարեցվել է, իսկ դրա շահառուները մնացել են առանց աշխատանքի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: