Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Աղտոտված արագիլների մասին ահազանգում են նաև մեր աջակիցները։ Արարատի մարզի Նիզամի գյուղից լուսանկար է ուղարկել Արտակ Քոչարյանը՝ նշելով, որ անհաշվելի շատ են այդ տարածքում սարսափելի վատ վիճակում գտնվող արագիլները։
Խնդիրը հրատապ լուծման կարիք ունի՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն»: