Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․


«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝
Վահագն Մուշեղի Օհանյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար»։