Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած 3 ամսական աղջնակի վիճակում դրական փոփոխություն կա: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
«Նա եկել է գիտակցության, արհեստական շնչառության ապարատից հանվել է, սակայն դեռ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց նա:
Նշենք, որ փոքրիկը ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ, արյունազեղումներ, վիճակը ծայրահեղ ծանր է, անգիտակից։
Հիշեցնենք, որ փոքրիկի մայրը վթարի հետեւանքով մահացել էր, հայրը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Աշտարակի խճուղում ողբերգական վթարից տուժած 3 ամսական աղջնակի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր