Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բարձրացնելու է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը: Ասուլիսի ընթացքում այս թեմայի վերաբերյալ նախարարին հարց է ուղղվել։

«Եթե հիմքեր լինեն, ես ինքս մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին ու դիմում կգրեմ: Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս բարեփոխումների ընթացքում և արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլևս նրանց հենքը և հիմքը չի հանդիսանալու, լինելու է քննադատող, վերլուծող, իսկ այդ սերունդը, եթե վերլուծի այդ շրջանակների գործունեությունը, ապա միանգամից որոշում կկայացնի, որ երբևէ, որևէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու»,-ասաց Հարությունյանը: