Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց Կառավարության նախաձեռնությունը, որով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները:


Խորհրդարանը միաձայն ընդունեց որոշման նախագիծը։