Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է իր ժողովրդին հղած ուղերձում, որ պաշտոնական Բաքուն դեմ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Ժնեւյան հանդիպմանը, սակայն եւ շեշտել է, որ ակնկալում է, որ այդ հանդիպումը ունենա «իմաստ»։

«ԱՄՆ բանակցությունների ժամանակ որոշվել է, որ մի քանի օր անց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են Ժնեւում, քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Ես դեմ չեմ, թող հանդիպեն։ Սակայն մենք ուզում ենք, որ այդ բանակցություններում լինի իմաստ, եւ արագանա հակամարտության կարգավորումը»,- մասնավորապես ասել է Ադրբեջանի նախագահը։