Արցախահայության դեմ իրականացված պատերազմական հանցագործություններից և էթնիկ զտումից հետո հիմա էլ փորձում եք ժխտե՞լ հայոց պատմությունն ու մշակույթը՝ ստերով ու կեղծ տեղեկություններով վերստին գրելով այն։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի (ընտրված Բասկերի Երկրից) պատգամավոր Ջոն Ինյարիտուն, ով պատերազմի օրերին գտնվել է Արցախում և ականատես եղել տեղի ունեցած իրադարձություններին։ Այս գրառմամբ նա անդրադարձել է երեկվանից Դադիվանքի հետ կապված ադրբեջանական կողմից շրջանառվող պատմությանը։