Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երեւան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արթուր Գեւորգյանը։
«ԱԱԾ տնօրեն պարոն Աբազյանն է նրան դիմավորել»,- ասաց Գեւորգյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը դեկտեմբերի սկզբին մեկնել էր Մոսկվա։