Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում Իսրայելի հրթիռային հարձակումը մայրաքաղաք Դամասկոսի շրջակայքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ՀՕՊ համակարգերը պատասխանում են իսրայելական ագրեսիային Դամասկոսի շրջակայքում», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հրթիռակոծվել են մայրաքաղաքի մերձակա գյուղերը:


Հրթիռային հարվածի նպատակը դեռևս հայտնի չէ: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չկա: