«Որպես ԱԺ պատգամավոր իմ առաջնահերթ խնդիրներից է նաև Սահմանադրության պահպանումը, և քաղաքացու կամարտահայտման ապահովումը. Մենք դրա հետ կապված ներկայացրել ենք այն ուղին, որը պատկերացնում ենք, որն է արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու խնդրին:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հայտարարությանը, թե ինքը «Իմ քայլի» ներսում առաջարկել է փոխել վարչապետին, և դրա շուրջ քննարկում է եղել, Մակունցն ասել է. «Ես այլ անձանց հայտարարությունները թույլ տվեք չմեկնաբանեմ, իսկ մեր ներքին քննարկումների հետ կապված այն, ինչ արդյունք ունենք, ունենք այդ արդյունքը: Ես նպտակահարմար չեմ գտնում մեր խմբակցության ներքին քննարկումները այս պահին հրապարակել: Մեր խմբակցությունում եղել են տարբեր քննարկումներ»: