Լրագրող Արմեն Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն 2021 թվականի փետրվարի 21-25-ը Դուբայում ընթանում է Պաշտպանության միջազգային համաժողով-ցուցադրությունը, որին մասնակցում է նաև Հայաստանը՝ հանձինս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։ Առաջին նկարում մեր տաղավարն է։

Հայաստանի տաղավարը
Նկարին նայում եմ, թվում է՝ Երևան Մոլի help desk-ն է։ Բրոշյուրներ, ջրով շշեր, մեկ էլ որ լավ փնտրես, կարող է նվեր քարտեր էլ գտնես։ Ռազմաարդյունաբերական արտադրանքի որևէ նմուշ, որևէ օրինակ չես գտնի։ Ու մենք սենց փորձում ենք դուրս գալ միջազգային շուկա։
Համեմատության համար կցում եմ նաև Ադրբեջանի տաղավարը ու լռում։