Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում մասնակցել են հակաահաբեկչական զորավարժությունների: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության Թվիթերյան էջը:

«Հակաահաբեկչական ուսումնական կենտրոնի ղեկավարությամբ՝ մեր եղբայրների՝ Ադրբեջանի հերոսական բանակի զինծառայողների համար, անցկացվել են զորավարժություններ՝ ահաբեկիչների և օդային հարձակման գործողությունների դեմ պայքարելու համար», — ասված է հայտարարության մեջ: