ԻՔՄ ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն 5-րդ օրն է, ինչ ադրբեջանական բանակը ներխուժել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք:
Առ այսօր, սակայն, ո՛չ ՀԱՊԿ-ը, ոչ էլ դրա անդամ-պետությունները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը չեն դատապարտել Ադրբեջանի այդ քայլը, չեն պահանջել դուրս բերել զորքերը ու չեն հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պատրաստակամության մասին»: