Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 21-ին կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) նիստին, որը կանցկացվի տեսակոնֆերանսի ձեւաչափով։

Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության գործունեության ակտուալ կողմերը, ներառյալ կորոնավիրուսային վարակի տարածման համատեղ դիմակայությունը եւ դրա հետեւանքների հաղթահարումը սոցիալ-տնտեսական ոլորտում։


Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները 2021-2022թթ. եւ ԵՏՄ կարեւոր արտասահմանյան գործընկերների հետ առեւտրատնտեսական համագործակցության հարցերը, ինչպես նաեւ ընդունել որոշումներ՝ ուղղված միասնական միութենական շուկայի գործունեության արդյունավետության բարձրացմանը։