«Իշխանությունը պարտավոր է շտա՛պ ներկայացնել քայլերի համակարգ, որը թույլ կտա Ա) տեռորիստական ուժերին, այսինքն՝ Ադրբեջանի բանակին դուրս հանել մեր տարածքից և Բ) ներկայացնել գործողությունների համակարգ, որը թույլ կտա զերծ մնալ, նվազեցնել այդ գործողությունները»,- ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: «Ամեն վայրկյան վտանգված է թե՛ մեր զինվորների, թե՛ քաղաքացիական անձանց կյանքը: Հորդորում եմ՝ շտա՛պ, ինչքան հնարավոր է շտա՛պ՝ ներկայացնել այդ քայլերի համակարգը»,- ասաց նա: