Նիգերիայում նավ է շրջվել, որում եղել է 160 ուղևոր։ Դեռևս հաջողվել է փրկել 22 մարդու, ևս մեկին մահացած են գտել։ Այս մասին գրում է Ahram Online-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Անհետ կորածների որոնումները շարունակվում են։

Իշխանությունները կարծում են, որ նավը շրջվել է գերբեռնվածության պատճառով։ Այն չպետք է 80-ից ավելի ուղևոր վերցներ։